Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դժբախտ է այն ազգը, որի վերնախավը ազգային դեմք չունի

Դժբախտ է այն ազգը, որի վերնախավը ազգային դեմք չունի
31.05.2025 | 19:00

Կան հարուստներ և շատ փողատեր աղքատներ։

Քըրք Քրքորյան

Հայ մեծ բարերարի այս խոսքերը կրկին մտորումների տեղիք են տալիս, երբ փորձում ես կանխատեսել երկրիդ ապագան: Նորություն չի, որ ազգերի և պետությունների ապագան մեծապես պայմանավորված է ազգային էլիտայի դեմքով, դիրքով, ինտելեկտով, մտածողության մակարդակով, բարությամբ, նվիրվածությամբ և այլն: Եվ էլիտայից կամ, ինչպես հիմա ընդունված է հայացած տարբերակը՝ ընտրանու գործունեությունից շատ բան է կախված: Պատմությունը հստակ ցույց է տալիս, որ առավել մեծ է ունևոր խավերի դերը, այն մարդկանց, որոնք իրենց ձեռքում են պահում արտադրական ռեսուրսները և դրանց կառավարումը: Եվ այստեղ ժողովրդական ասացվածքն ասում է. «Հարուստ էլ կա, հարուստ էլ»: Դժբախտ է այն ազգը, որի տնտեսական վերնախավը ազգային դեմք չունի: Կլինե՞ր արդյոք Իսրայել պետությունը, եթե համաշխարհային հրեությունը իր կապիտալը չներդներ այդ նպատակի համար: Իհարկե՝ ոչ: Կա մեծահարուստ, որ ապրում է շատ չափավոր, սակայն հսկայական ծավալներով ներդրումներ է անում, աշխատատեղեր ստեղծում և բարեգործական ֆոնդեր հիմնում: Մեծահարուստ կա, որ հարսանիքի համար նախատեսված միլիոններով անտունների համար տուն է գնում, որ նորապսակներն օրհնանքների արժանանան: Մարդ կա, որ հոգեհանգստից հետո բերված ծաղկեպսակներն է հաշվում և նկարում, պարզելու համար՝ ով ոնց է ներկայացել, մարդ էլ կա՝ դիմում է իր մտերիմներին՝ ծաղկեպսակների գումարը փոխանցել բարեգործությանը՝ ի հիշատակ հանգուցյալի: Եվ այսպես շարունակ կարելի թվել ու նկարագրել մեծահարուստների վարքի և գործունեության այս երկու տարբերակները: Այն առավել կարևոր է բարդ և վտանգավոր, ճակատագրական դժվարին ժամանակներում: Հատկապես տպավորված եմ Վարդանյանների ընտանիքով. զուսպ, ազգային նվիրյալներ են:

Հ.Գ. Մտորումներ հայտնի հարսանիքի շուրջ ծավալված հանրային արձագանքների առնչությամբ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ